Ժողովրդական երթը դեպի Երևան Հայաստանի թուրքացման դեմ է․ Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ժողովրդական երթը դեպի Երևան Հայաստանի թուրքացման դեմ է․ Գառնիկ Դանիելյան

Ժողովրդական երթը դեպի Երևան Հայաստանի թուրքացման դեմ է․ Գառնիկ Դանիելյան

«Ժողովրդական երթը դեպի Երևան Հայաստանի թուրքացման դեմ է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով շարժման հենց առաջին իսկ օրվանից մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավոչած շարժմանն ու երթին։

«Ես ինքս Տավուշից եմ և մեծացել եմ այդ հողի վրա։ Մեզ համար այդ հողից ու ջրից ավելի թանկ բան չկա։ Եթե սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կստանան մեր հենակետերը, և թշնամին կհայտնվի ամենուրեք։ Նաև Երևանում։ Գուցե ինչ-որ մեկը Երևանում մտածում է, թե աղետն իրեն չի հասնելու։ Սխալվում է։ Ադրբեջանցիներով կբնակեցնեն ողջ երկիրը, կչեղարկեն զինանշանը եւ Անկախության հռչակագիրը։ Հայաստանի իշխանությունները սահմանին սահմանափակ թվով սահմանապահներ կկանգնեցնեն, ընդամենը 5 հազար։ Իսկ ադրբեջանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչեւ ատամները, որոնք կարող են հաշված րոպեներում հայտնվել ամենուրեք։ Այժմ իրականացվում է պիլոտային ծրագիր։ Սահմաններին կկանգնեն «Յաշման» և «Կոմանդոսը» (ադրբեջանական էլիտար հատուկ ջոկատներ)։ ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցվեն հայկական գյուղերի մոտ։ Իբր սեփական անվտանգության համար։ Իշխանությունների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիվ քաղաքացիները կպաշտպանեն իրենց պատիվը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը։ Ադրբեջանում հեռուստաալիք են բացել՝ ի աջակցություն «արեւմտյան Ադրբեջանի», այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

Հետո ձեռնամուխ կլինեն Վարդենիսին։ Եվ իշխանությունները կասեն՝ եկեք մի 20 գյուղ տանք ու հանգիստ ապրենք։ Չնայած այս ամենին՝ գտնվում են այնպիսիները, որոնք շարունակում են հավատալ իշխանություններին։ Ինչպե՞ս կարող եք հավատել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Ինչի՞ն եք հավատում։ Եվ եթե հավատում եք՝ եկեք Կիրանց, տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Բոլորին, ովքեր շարունակում են հավատալ, հրավիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թե ինչ է իրենց սպասվում։

Ադրբեջանցիները հանրահավաքներ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի իշխանությունների։ Դա հո խայտառակություն է»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ին քայլերթ էր սկսել դեպի Երևան։

1