Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը պետք է դադարեցվի․ Տավուշից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը պետք է դադարեցվի․ Տավուշից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան

Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը պետք է դադարեցվի․ Տավուշից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթ է սկսել դեպի Երևան։

«Շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան և պատասխաններ պահանջի, և պահանջը ձևակերպի, որ այդ գործընթացը պետք է դադարեցվի միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ չունի, սահման չունի պետք է դադարեցվի։ Այսպիսի ընթացքով գործընթացը պետք է դադարեցվի, սա՛ մեր պահանջն է։ Մայիսի 9-ին մենք, Աստծո կամոք, կլինենք Երևանում»,-ասել է Սրբազանը։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

1