Մեր գերագույն նպատակներից է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը
Գլխավոր » Լրահոս » Մեր գերագույն նպատակներից է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

Մեր գերագույն նպատակներից է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

Մեր գերագույն նպատակներից է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Այս մասին  «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:

«ՀՅԴ Հայ Դատի բոլոր հանձնախմբերն այդ ուղղությամբ են աշխատում: Արցախի ինքնորոշման խնդիրը մենք արծարծում ենք մեր բոլոր միջոցառումների, Անգլիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպումների ժամանակ: Եվ շատ կարևոր է, որ այստեղ լինենք և զորակցնենք Արցախի Հանրապետությանը»,- նշել է Անետ Մոսկոֆյանը՝ Արցախի խնդրի հետ կապված քարոզչական աշխատանքների ընթացքում որպես հիմնական խոչընդոտ մատնանշելով  Անգլիայի կառավարությունը սերտ շահերն Ադրբեջանի հետ:

Հավելենք, որ փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում կայացել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցում էին 20-ից ավելի երկրների մոտ 50 ներկայացուցիչներ:

1