Արցախի թեմը հորդորել է միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի թեմը հորդորել է միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Արցախի թեմը հորդորել է միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

ՀԱԵ Արցախի թեմը կոչ է արել միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին․

«Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:

Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ին քայլերթ էր սկսել դեպի Երևան։

1