ԱՀ կառավարությունն ու ՀՕՄ-ը պայմանագիր են ստորագրել

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Հայ օգնության միության Արցախի միավորի և «Շտիգեն» ՍՊԸ ընկերության միջև կնքվել է պայմանագիր՝ Արցախի մի շարք համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման նպատակով:
Այսօր այդ պայմանագիրը ստորագրել է նաև ԱՀ կառավարությունը: Այն ստորագրել են Հայ օգնության միության Արցախի միավորի վարչության ատենապետ Լիլիթ Մարտիրոսյանը և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը:

Ինչպես տեղեկացրել է Ա. Մեժլումյանը, եռակողմ պայմանագրով նախատեսվում է չգազաֆիկացված համայքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրում, որի արժեքի կեսը տրամադրելու է ՀՕՄ-ը, իսկ մյուս կեսը սուբսիդավորվելու է ԱՀ Կառավարության կողմից:
Նա նշեց, որ մատակարար ընկերության և շահառուների ընտրությունը վերապահված էր ՀՕՄ-ի Արցախի միավորին:
«Արդեն իսկ գործող ծրագիրն իրենից ենթադրում էր, որ արևային ջրատաքացուցիչների կեսը վճարվի բնակիչ բաժանորդի կողմից, իսկ մյուս կեսը՝ պետության կողմից: ՀՕՄ-ը պատրաստակամություն էր հայտնել վճարելու բնակիչների փոխարեն, ինչի արդյունքում էլ կնքվել է պայմանագիրը ՀՕՄ-ի և ԱՀ Կառավարության միջև»,- նշել է Ա. Մեժլումյանը: