ԱՀ ԱԳՆ սերտորեն համագործակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հետ. Մասիս Մայիլյան
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԳՆ սերտորեն համագործակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հետ. Մասիս Մայիլյան

ԱՀ ԱԳՆ սերտորեն համագործակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հետ. Մասիս Մայիլյան

ԱՀ արտգործնախարարությունը սերտորեն համագործակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների հետ, հատկապես Արցախի շահերն արտերկրում ներկայացնելու գործում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Խորհրդանշական է, որ խորհրդաժողովը կազմակերպվել է Արցախում: Հայ Դատը, աշխարհով մեկ ունի առնվազն 33 կառույցներ: Մենք նրանց համարում ենք մեր յուրովի ներկայացուցչությունները, որոնց միջոցով արտաքին քաղաքական շատ հարցեր ենք լուծում: Մենք բարձր ենք գնահատում Հայ Դատի և հայկական լոբբիստական այլ կառույցների ներդրումը մեր շահերի պաշտպանության գործում, հատկապես Արցախի միջազգային ճանաչման հարցի հետ կապված հարցերում»,- ավելացրել է Մասիս Մայիլյանը:

1