Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը

Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարի տակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է գետնի վրայից, հայտնել է պատմաբան Տարոն Հակոբյանը։

Գյուղը հիմնադրվել է 1700 թվականների առաջին քառորդում: Այստեղ են տեղափոխվել Բերդաձորի գավառի Խծաբերդ և Դիզակի գավառի Թաղլար գյուղերից մի շարք գերդաստաններ:

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհել էին գյուղը։ Հայերի կողմից Քարինտակի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ նրանք պարտության մատնեցին ադրբեջանական զորամիավորումներին և ստիպեցին նահանջել՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անվանեցին գյուղը «Արյունոտ ձոր»։

2020 թվականի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

1