Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում

Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնում իր արժեքներին, նշել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, ով ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ֆրանսիան առաջին անգամ էր ազգային օրվա կարգավիճակով նշում Հայոց ցեղասպանության տարելիցը:

«Մենք ձգտում ենք պատմական ճշգրտության և հաշտության: Հայերը սպանվել են, որովհետև նրանք ներկայացնում էին էթնիկ և քրիստոնեական փոքրամասնություն: Այսօրը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր՝ Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության, քաղաքակրթության դեմ հանցագործության ճանաչման գործում: Ես մտածում եմ հայկական ծագում ունեցող մեր բոլոր հայրենակիցների մասին, ովքեր չեն մոռանում իրենց ծագումն ու պատմությունը: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը խաղաղության օր է, այն չի նշվում ի վնաս մեկ այլ ազգի»,-նշել է Էդուար Ֆիլիպը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվել այդ երկրի տարբեր քաղաքներում:

1