Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք մատուցեց Ազնավուրին

Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվեց հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: