Ֆրանսահայ բարերարներն Արցախում են
Հուլիսի 2-ին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամներ, Արցախում Հիմնադրամի ՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել ԼՂՀ վարչապետի հետ:
Ինչպես նշել են հյուրերը, Արցախ կատարած այցի նպատակը Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալն է:
Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է Արցախի կյանքում ֆրանսահայ եւ ֆրանսիացի բարերարների մասնակցությունը, ովքեր աջակցել են երկրում տարբեր բարեգործական ծրագրերի իրագործմանը, հիմնականում՝ կրթության, մշակույթի, սպորտի եւ ենթակառուցվածքների բնագավառում: