Փարիզում հայ երիտասարդներ են ձերբակալվել Հայոց ցեղասպանության հատուցմանն ուղղված բողոքի ակցիայի համար
Գլխավոր » Միջազգային » Փարիզում հայ երիտասարդներ են ձերբակալվել Հայոց ցեղասպանության հատուցմանն ուղղված բողոքի ակցիայի համար

Փարիզում հայ երիտասարդներ են ձերբակալվել Հայոց ցեղասպանության հատուցմանն ուղղված բողոքի ակցիայի համար

Երեկ Փարիզի ժամանակով ժամը 5-ին ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միությանը բողոքի ակցիա էր կազմակերպել Փարիզի կենտրոնական Շանզելիզե փողոցում՝ Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց: Ֆրանսիահայ երիտասարդները դատապարեցին Թուրքիայի կողմից իրականացված  հայերի ցեղասպանությունը և հատուցման պահանջ ուղղեց Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային դատապարտեցին թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ու Քեսաբի վրա հարձակմանն օժանդակելու համար:

 

Շանզելիզեում գտնվող Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց երիտասարդները արյուն խորհրդանշող կարմիր ներկ թափեցին, այնուհետև մոտ 15 երիտասարդներ թուրքական   մշակութային գրասենյակի  դիմաց  նստացույց արեցին՝ իրենց հետ կրելով պաստառներ, որոնց վրա ֆրանսերենով գրված էր «Արդարություն հայ ժողովրդին», «Թուրքիա դուրս մեր հողերից» և հնչեցնում էին թուրքական իշխանութունների ժխտողական քաղաքականությունը դատապարտող կոչեր:  Թուրքական գրասենյակի դիմաց փակցրվել էր մեծ պաստառ, որի վրա գրված էր «Արդարություն և հատուցում Հայոց ցեղասպանության համար»: Երիտասարդները բարձրաձայն հայտարարում էին, որ, նույիսկ, հարյուր տարի անց, տեղի չենք տա և կպայքարեն մինչև վերջ:

 

Ֆրանսիայի Նոր սերունդ երիտասարդական միությունից  Aparaj.am-ին հայտնեցին, որ բողոքի ակցիայի մեկնարկից մոտ մեկ ժամ անց ժամանեց ֆրանսիական ոստիկանությունը: Ոստիկանության ժամանումից հետո թուրքական գրասենյակի թուրք աշխատողները վեճի բռնվեցին ոստիկանների հետ և նրանցից մեկը հարվծեց ոստիկանին: Ոստիկանները, ժամանումից գրեթե անմիջապես հետո, պահանջեցին, որպեսզի ֆրանսահայ երիտասարդները դադարեցնեն բողոքի ակցիան: Երիտասարդները որևէ դիմադրություն ցույց չտվին ոստիկաններին, սակայն 7 երիտասարդների ձերբակալեցին և տարան ոստիկանական բաժանմունք, մոտ երկու ժամ անց 6 երիտասարդների բաց թողեցին, ոստիկանական բաժանմունքում պահելով ՀՅԴ Նոր Սերունդ երիտասարդական միության ատենապետ Լորիս Թուֆանյանին: Մեր տեղեկությունների համաձայն նա դեռևս գտնվում է ոստիկանական բաժանմունքում:

 

 

Բողոքի այդ ակցիան նպատակաուղղված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բոլորին հիշեցնեն 1915թ. հայ ժողովրդի հետ տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության հանցագործության մեջ թուրքական պատության պատասխանատվության մասին: Նոր Սերունդի երիտասարդները ևս մեկ անգամ  թուրքական պետությանը և ողջ աշխարհին հիշեցրեցին հայ ժողովրդի արդար պահանջների մասին:  «Պատմության այդ էջը կարելի է շրջել, երբ հայ ժողովրդի ունեցվածքը վերադարձվի, հատուցվի կորուստները և հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնվի և այդ ամենը պետք է արվի հանուն արդարության, որից հետո միայն կերաշխավորվի մնայուն խաղաղությունը»,- ասված է Նոր Սերունդի տարածած հայտարարության մեջ:

 

1