Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը:
Շուրջ 130 մասնակիցներ աշխարհի 35 երկրներից ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Երևանյան համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել նոր ցուցադրության հետ. շատերը չեն կարողացել թաքցնել հուզմունքը:
Թանգարանում կատարած շրջայցից հետո պատվիրակության անդամներն այցելել են Հիշողության պուրակ, որտեղ եղևնի են տնկել: