Տիգրանակերտում յուրահատուկ կարասային գերեզման է հայտնաբերվել. տղամարդը եւ կինը միասին են թաղվել

Տիգրանակերտում հնագիտական գտածոները շարունակում են զարմացնել իրենց բազմազանությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց, որ դեռ 2010-2012 թվականներին Տիգրանակերտում հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին դարի յուրահատուկ կարասային գերեզմաններ:
Այս տարի որոշվել է շարունակել կարասային գերեզմանների պեղումները, ինչից հետաքրքիր արդյունքներ են ստացվել: Պետրոսյանի խոսքով, դրանցում հայտնաբերվել են ապակուց, արծաթից, պղնձից եւ այլ նյութերից զարդեր (ականջօղեր, մատանիներ եւ այլն): Արտեֆակտերի թվում զենք, ինչպես նաեւ հնագույն մետաղադրամներ են: