«Վիշապների խաղը». հայկական ձեռագործ գորգերի եւ կարպետների բացառիկ ցուցադրություն Տիգրանակերտում
Գլխավոր » Լրահոս » «Վիշապների խաղը». հայկական ձեռագործ գորգերի եւ կարպետների բացառիկ ցուցադրություն Տիգրանակերտում

«Վիշապների խաղը». հայկական ձեռագործ գորգերի եւ կարպետների բացառիկ ցուցադրություն Տիգրանակերտում

Հոկտեմբերի 12-ին Արցախի Տիգրանակերտ ամրոցում տեղի է ունենալու «Վիշապների խաղը» խորագրով ձեռագործ գորգերի եւ կարպետների ցուցադրություն:

Ցանկացողները կարող են տեղում փորձել գորգագործության իրենց կարողությունները՝ հմուտ վարպետների ուսուցմամբ: Ցուցադրության ընթացքում այցելուներին հնարավորություն կտրվի ծանոթանալ հայկական գորգերի տեսակներին ու նրանց բազմերանգ գույների խաղին: ՀՀ եւ Արցախի լավագույն գորգագետ մասնագետների կողմից լինելու են նաև հայկական գորգագործության թեմայով ելույթներ:

Ներկայացվելու է գորգերի ստեղծման գործընթացը՝ բրդից թելի ստացում, ներկում, գորգի գործում: Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ-երաժշտությամբ:

Միջոցառումն իրականացվում է «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ եւ ԱՀ ՄԵՀԶ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ նախաձեռնությամբ:

Մասնակիցների տեղափոխությունն իրականացվելու է անվճար՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:

1