Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Բեշիկթաշում, Կադիկեում:
Հիշեցնենք, որ կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքներով Թուրքիան խորհրդարանական կառավարման երկրից դարձավ նախագահական երկիր: Նախնական արդյունքներով, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 51.4 տոկոս: