Ստամբուլի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի մոտակայքում գտնվող ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ պայթյուն է որոտացել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախնական տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը` լրջորեն: Զոհերի մասին դեռևս հաղորդում չի ստացվել:
Ականատեսները պատմել են, որ ոչ միայն պայթյունի, այլև կրակոցների ձայներ են լսել:
Շրջանի նահանգապետ Վասիփ Շահինը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ մոտոցիկլ է պայթել:
Պաշտոնական Ստամբուլը հարձակումն իրականացնելու համար մեղադրում է «Իսլամական պետություն» խմբավորմանը: