Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարարի հետ
Գլխավոր » Երիտասարդական » Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարարի հետ

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարարի հետ

Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

Նախարարը ողջունել է երիտասարդների այցը Արցախ, գոհունակության հայտնել, որ երիտասարդները հետաքրքրված են Արցախում տեղի ունեցող գործընթացներով և հույս հայտնել, որ այցելության ընթացքում նրանք կստանան օգտակար տեղեկություններ: Նախարարը ներկայացրել է Արցախի խնդրի էությունը, կարևորելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Մենք այսօր ունենք կայացած պետական ինստիտուտներ, որոնք ի վիճակի են ապահովել ժողովրդի զարգացումը անվտանգության պայմաններում»,- նշել է Մասիս Մայիլյանը և ավելացրել, որ Արցախը կողմնակից է, որպեսզի բոլոր վեճերը լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղ ճանապարհով:

Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարը պատասխանել է երիտասարդ քաղաքական գործիչներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսական, քաղաքական, կրթական զարգացումներին՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված չլինելը:

1