Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել
Գլխավոր » Լրահոս » Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել

Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել

Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարվածների առաջին թիրախը հետազոտական կենտրոն է եղել, երկրորդը՝ քիմիական զենքի պահեստները, որտեղ, ամերիկյան կողմի հաղորդմամբ, զարինի (խիստ վտանգավոր քիմիական նյութ) պաշարներ կան, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոզեֆ Դանֆորդը:

«Առաջին թիրախը Դամասկոսի շրջանում գտնվող գիտահետազոտական կենտրոնն է եղել, որտեղ սիրիական իշխանությունները հետազոտել, փորձարկել և արտադրել են քիմիական ու կենսաբանական զենքեր»,-հայտարարել է Դանֆորդը: Հոմսից արևմուտք գտնվող քիմիական զենքի պահեստարանն ու սարքավորումների պահեստները ևս հարվածների թիրախ են դարձել:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  սիրիական թիրախների ուղղությամբ ավելի քան 100 թևավոր հրթիռ է արձակվել, ռուսական վերահսկողության տակ գտնվող շրջանները (Հմեյմիմ եւ Տարտուս) հարվածների չեն ենթարկվել:

Պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական ագրեսիան որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում որակելով: «Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից գործադրված ուխադրուժ եռակողմ ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, սկզբունքների ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

1