Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ-ի վերջին հենակետը Սիրիայում
Սիրիական բանակն ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը համարվող Աբու Քամալ քաղաքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Հայտնի է, որ գրոհն իրականացնելու հարցում սիրիական բանակին աջակցել է նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժման անդամները: