Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը: