Սերգեյ Շահվերդյանը դատապարտել է «Եվա» ֆիլմի ցուցադրության արգելումը Թուրքիայում
Գլխավոր » Լրահոս » Սերգեյ Շահվերդյանը դատապարտել է «Եվա» ֆիլմի ցուցադրության արգելումը Թուրքիայում

Սերգեյ Շահվերդյանը դատապարտել է «Եվա» ֆիլմի ցուցադրության արգելումը Թուրքիայում

Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Թուրքիայի իշխանությունների կողմից հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրության արգելումը մեկնաբանելու համար «Ապառաժ»-ը դիմեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին: «Մենք խստորեն դատապարտում ենք  փառատոնի կազմակերպիչների նման վերաբերմունքը»,- այդ կապակցությամբ  է նշել է Սերգեյ Շահվերդյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման ձգտումները նորություն չեն:

«Ցանկացած հարթակ, որտեղ ինչ-որ չափով շոշափվում է Արցախը, օգտագործվում է, որպեսզի խոչընդոտվի տվյալ միջոցառումը: Որոշ տեղերում Ադրբեջանին դա հաջողվում է անել ու, զարմանալի չէ, որ հենց Թուրքիայում հաջողեց այդ գործընթացը: Մենք մեր աշխատանքները շարունակում ենք անկախ Ադրբեջանի դիրքորոշումներից ու միշտ փորձում ենք Արցախը ներկայացնել միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում նաև կինոհարթակներում»,- ավելացրել է Սերգեյ Շահվերդյանը:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Թուրքիայի իշխանությունների կողմից արգելվել է «Եվա» ֆիլմի ցուցադրությունը, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ

1