Սառը պատերազմը վերադարձել է. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը և խոսել նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին. հայտնում է Лента.ру-ն:
«Սառը պատերազմը վերադարձել է»,- հայտարարել է նա` նշելով, որ ի տարբերություն XX դարի նմանատիպ ժամանակահատվածի` կան էական տարբերություններ: Այն ժամանակ լուրջ կոնֆլիկտ կար ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության միջև: Իսկ այժմ Վաշինգտոնն ու Մոսկվան այն ժամանակվա պես բոլորին չեն կառավարում: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլն: Չկա երկու միատեսակ վերահսկվող բլոկ»,-բացատրել է Գուտերեշը: