Ջիվան Ավետիսյանի հերթական ֆիլմը՝ «Դրախտի դարպասը»
Գլխավոր » Լրահոս » Ջիվան Ավետիսյանի հերթական ֆիլմը՝ «Դրախտի դարպասը»

Ջիվան Ավետիսյանի հերթական ֆիլմը՝ «Դրախտի դարպասը»

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը հայտնել է իր նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի առանցքն Արցախն է, մարդկային ճակատագիրը, բարու և չարի հավերժական բախումն ու ճշմարտության վերարժևորումը:

Ինչպես «Ապառաժ»-ին տեղեկացրել է հեղինակը, այն համատեղ արտադրության ֆիլմ է՝ Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, դերասաններն էլ տաբեր երկրներից են ընտրված, այդ թվում՝ և Հայաստանից:

«Դրախտի դարպասը» ֆիլմի ֆինանսական բացը լրացնելու համար ստեղծագործական թիմը ձեռնամուխ է եղել տարածված միջոցի՝ Crowdfunding-ի (դրամահավաք): Արցախի, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի Crowdfunding-ային արշավի մեկնարկը տրվել է մարտի 17-ին և անցկացվում է indiegogo համաֆինանսավորման հարթակում:

Ֆիլմի ստեծղագործական թիմը կոչ է անում. եթե Դուք ցանկանում եք աջակցել հայկական կինեմատոգրաֆիայի միջազգայնացմանը, եթե կամենում եք նպաստել արցախյան արդար դատի պատշաճ ներկայացմանը միջազգային հարթակներում, եթե պարզապես սիրում եք համամարդկային զգացմունքների ու արժեքների մասին պատմող որակյալ ֆիլմեր, ապա սատար կանգնեք այս նախագծին Ձեր ուժերի ներածին չափով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով:

1