Շուշիի գաղափարախօսութիւնը հաստատուած է ցկեա՛նս
Գլխավոր » Լրահոս » Շուշիի գաղափարախօսութիւնը հաստատուած է ցկեա՛նս

Շուշիի գաղափարախօսութիւնը հաստատուած է ցկեա՛նս

Շուշիի ազատագրութիւնը այն օրն էր, երբ ազգը իր լաւագոյն որդիներով իջաւ մարտի դաշտ վերջնականօրէն քաշելու կարմիր գիծը մեր և մեր անցեալին միջև և աշխարհով մէկ ծանուցելու մեր ազգային լինելիութեան նոր դարաշրջանը։

Շուշին ոչ միայն ռազմավարական անհրաժեշտութիւն էր Արցախեան ազատամարտի ձևաւորման մէջ, այլև ոգեկան հզօր մէկ ոստիւն մեր ժողովուրդին համար։ Ան ոչ միայն մեր յաղթանակն էր ցեղասպան թշնամիին դէմ, այլև մեր յաղթանակը մեր իսկ վրայ։ Ան մեր յաղթանակն էր ընդդէմ բոլոր մեր ձեռնթափութիւններուն, մեր դարաւոր վախերուն, պատանդ մարդու մեր յաւիտենական թուող գոյավիճակին։ Ան յաղթանակն էր կայսրութիւններու միջև տուայտող Հայրենիքին, Սփիւռքին և այդ երկու ճնշիչ իրականութիւններուն դէմ տևաբար ըմբոստացող մեր երիտասարդութեան։ Այդպէս էին 1918-ի անկախութեան մեր ճակատամարտերը՝ Սարդարապատն ու Բաշ Ապարանն ու Ղարաքիլիսան։ Այդպէս էր Վանի Հերոսամարտը։ Այդպէս էին բոլոր մեր հերոսամարտերը՝ Մուսալեռն ու Շապին Գարահիսարն ու Ուրֆան ու Հաճընն ու Այնթապն ու Մարաշը։ Այդպէս էր Վարդանանց մեծ սխրագործութիւնը։

Հետևաբար պիտի ազգովին ընդունինք, որ նոր ժամանակներու մեր պատմութեան անցման պահն էր Շուշին։ Այսօրուան մեր անկախ պետականութեան կրակի մկրտութի՛ւնը։ Բայց մանաւանդ պիտի ընդունինք, որ Շուշին մեր դասագիրքն է ըլլալու այսօրուան և վաղուան համար։ Շուշիի հրամանատարներն ու մարտիկները (անկախ իրենցմէ ամէն մէկուն քաղաքական դաւանանքէն այսօր) հիմը դրին մեր ազգային ազատագրական շարժման նոր դպրոցին։ Անկաշկանդ մտածողութեան նոր ուխտի՛ն՝ որ կը պատգամէ, թէ չկայ բան, որ մենք ազգովին չկարողանանք իրագործել։ Այն ուխտին, որ կ՚ըսէ, թէ մենք՝ ինքնե՛րս ենք ճշտելու մեր անկախ պետականութեան անվտանգութեան սահմանագիծը։ Մե՛նք ենք գրելու մեր օրինագիրքը։ Մենք ենք ենք դարբնելու մեր ճակատագիրը։ Մենք ենք վճռելու մեր պատմութիւնը։

Մենք այս չափանիշը նուաճած ենք Շուշիի մեր ամրոցի պատերուն տակ և այդ նոյն չափանիշով պիտի գործէ մեր ազգային քաղաքականութիւնը ամէնուրեք, ներքին և արտաքին ճակատի վրայ և անկախ այն բանէն, թէ ո՞վ է մեր պետականութեան ղեկավար դիրքերուն վրայ այսօր, վաղը և ամէն օր։ Մեր ազգը պիտի չնահանջէ այդ դիրքերէն։ Արեամբ նուաճուած ազգային չափանիշները պիտի չխախտին։ Մենք այլևս Շուշի՛ն ենք և Շուշին մե՛նք ենք, մէկ ու անբաժանելի իրարմէ։ Արիւնը արիւնէն և ոսկորը ոսկորէն։ Շուշիի գաղափարախօսութիւնը հաստատուած է ցկեա՛նս։

Յաւե՜րժ յարգանք մեր ազատութեան մարտիկներուն։

Կարօ Արմենեան
Մայիս 9, 2019 Ուաշինկթըն

Լրահոս
Հաստիքների օպտիմալացման ալիք՝ ՀԱԷԿ-ում. 150 աշխատակից կրճատվել է, դեռ 350-ն էլ կրճատվելու են. «Ժամանակ»10 Մայիսի 2019, 10:15 Հաստիքների օպտիմալացման ալիք՝ ՀԱԷԿ-ում. 150 աշխատակից կրճ…
ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվել են շարունակել առևտրային բանակցությունները10 Մայիսի 2019, 10:14 ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվել են շարունակել առևտրային բ…
ԱԺ նիստն՝ ուղիղ10 Մայիսի 2019, 10:13 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ
Թրամփը որոշել է` ում առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում10 Մայիսի 2019, 10:10 Թրամփը որոշել է` ում առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնո…
Դեպքերի հետագա զարգացման համար պատասխանտվությունը կրում է ՀՀ ղեկավարաությունը. Ադրբեջանի ԱԳՆ 10 Մայիսի 2019, 10:00 Դեպքերի հետագա զարգացման համար պատասխանտվությունը կրում է…
Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». «Իրավունք»10 Մայիսի 2019, 09:57 Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». …
Շուշիի գաղափարախոսությունը և մենք10 Մայիսի 2019, 09:54 Շուշիի գաղափարախոսությունը և մենք…
Ո՞վ է «ռուլիտ» անում սոցապնախարարությունում. Հայտնի եղբայրների հայրը «բարի հիշողություն» չի թողել. «Հրապարակ»10 Մայիսի 2019, 09:49 Ո՞վ է «ռուլիտ» անում սոցապնախարարությունում. Հայտնի եղբայ…
Ի՞նչ եղան ԱԺ բակում հայտնված հավերը. Իսկ ագռավներին դեռ Արթուր Բաղդասարյանը կրակել տվեց. «Հրապարակ»10 Մայիսի 2019, 09:43 Ի՞նչ եղան ԱԺ բակում հայտնված հավերը. Իսկ ագռավներին դեռ Ա…
Կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիվները պետք է մի կողմ դրվեն 9 Մայիսի 2019, 23:32 Կան խնդիրներ, որոնց լուծման համար քաղաքական հաշիվները պետ…
Կառավարության նախկին պաշտոնյան դատի է տվել Փաշինյանին 9 Մայիսի 2019, 22:53 Կառավարության նախկին պաշտոնյան դատի է տվել Փաշինյանին…
Շուշիի օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար. Սերժ Սարգսյան 9 Մայիսի 2019, 22:23 Շուշիի օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների հա…

1