Նոր Էրքեջում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան բացվեց
Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում օրերս բացվեց էրքեջցի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան:
22 տարի առաջ նախկին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի բռնազավթումից հետո պատմական Վայկունիքում (Քարվաճառ) հիմնադրված Նոր Էրքեջ գյուղում էրքեջցիները ապրում են հույսով, որ կրին կվերադառնան իրենց հայրենի գյուղ, իրենց հայրենի տներ: Սակայն էրքեջցիները իրենց նոր գյուղում կառուցում են նոր տներ ու վառ պահում հայրենի հողի համար մղված պայքարում ընկած իրենց համագյուղացիների հիշատակը:
Ինչպես էրքեջցիներն են ասում ներակառույց հուշարձանը կոչված է վառ պահելու զոհված ազատամարտիկների հիշատակը, որպեզի նրանց սխրանքը չմոռացվի, հուշարձանը յուրօրինակ ձևով կապում է գյուղի անցյալն ու ներկան:
Էրքերցի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները: