Նյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը
Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Առաջին նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) եւ կներառի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ողջույնի խոսքը, որը մինչ այդ զբաղեցնում Էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ում կայացել Է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի փակման պաշտոնական արարողությունը: Ելույթ ունենալով եզրափակիչ նիստում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշըշնորհակալություն Է հայտնել պատվիրակություններին արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով նստաշրջանում ընդունված մի շարք կարեւոր որոշումներն ու անցկացված միջոցառումները:
Գլխավոր ասամբլեայի առավել հագեցած շրջանը բաժին կընկնի հաջորդ շաբաթվան: Սեպտեմբերի 18-ին Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ՄԱԿ-ում կանցկացվի մեկօրյա գագաթաժողով՝ նվիրված համաշխարհային կազմակերպության բարեփոխմանը: Սպասվում Է, որ համաժողովը կբացի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի համար ՄԱԿ-ի կենտրոնակայան այցը առաջինը կլինի պաշտոնակալությունից հետո:
Ամերիկյան կողմը հույս ունի, որ գագաթաժողովում կընդունվի 10 կետից բաղկացած հռչակագիր, որում աջակցություն Է հայտնվում Գուտերիշի կողմից առաջարկված բարեփոխումների ծրագրին:
Սեպտեմբերի 19-ին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կսկսվեն ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը: Դրանք կմեկնարկեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձով, այնուհետեւ առաջին անգամ Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանա նախագահ Թրամփը, ինչպես նաեւ ելույթներ կունենան Հայաստանի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Իսրայելի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների ղեկավարները։