Նկարիչ Աշոտ Առաքելյանի գույները՝ Ստեփանակերտի պատկերասրահում
Գլխավոր » Լրահոս » Նկարիչ Աշոտ Առաքելյանի գույները՝ Ստեփանակերտի պատկերասրահում

Նկարիչ Աշոտ Առաքելյանի գույները՝ Ստեփանակերտի պատկերասրահում

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:

Բնանկարներ, նատյուրմորտներ, քաղաքային տեսարաններ, ծաղկանկարներ եւ նուրբ լուսաստվերներով ու ուրվագծերով արտահայտված քաղաքային ինքնատիպ պատկերներ․ ծննդով Արցախի Մարտունու շրջանի Ննգի համայնքից նկարչի գուներանգներով հարուստ ստեղծագործություններին Արցախի հանրությունը կկարողանա ծանոթանալ մինչեւ հոկտեմբերի 7-ը։

 

 

1