Նաթանյահու․ «Որտե՞ղ կարող է լինել Իսրայելի մայրաքաղաքը, եթե ոչ Երուսաղեմում»
Նաթանյահուի խոսքերով, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է եղել 3000 տարի եւ «երբեք չի եղել որեւէ այլ ժողովրդի մայրաքաղաք»։ Իսրայելի վարչապետը հրեական ժողովրդի հազարամյա կապը Երուսաղեմի հետ ժխտելու փորձերն անմտություն է համարել։
«Դուք կարող եք այդ մասին կարդալ մի լավ գրքում, որը կոչվում է «Աստվածաշունչ»․․․ Որտե՞ղ կարող է լինել Իսրայելի մայրաքաղաքը, եթե ոչ Երուսաղեմում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք։