Նադալը 10-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոս»-ի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոս»-ի չեմպիոն:
Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում Նադալը մրցում էր շվեյցարացի Ստան Վավրինկայի հետ: 2 ժամ 15 րոպե ձգված մրցամարտում Նադալը հաղթեց 6:2, 6:3, 6:1 հաշվով:
Իսպանացին իր կարիերայի ընթացքում նվաճեց 15-րդ տիտղոսը: