Միջազգային անդրադարձը և իրական փաստերը
Գլխավոր » Միջազգային » Միջազգային անդրադարձը և իրական փաստերը

Միջազգային անդրադարձը և իրական փաստերը

Նոյեմբերի 12-ին արցախա -ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում , ուսումնավարժական թռիչքի ժամանակ, խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից  խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ  ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Հակառակորդը,սակայն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարում  դեպքի վայրի ուղղությամբ` չթողնելով մոտենալ կործանված ուղղաթիռին: 

 

Կարեւոր է նկատել Արեւմտյան քաղաքական շրջանակնների եւ լրատվամիջոցների անդրադարձն այս դեպքեին: Հայտարարություններում զսպվածության կոչեր են  հնչում  ու մտահոգություններ`  սառեցված հակամարտության վերսկսման վերաբերյալ: Մասնավորապես, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել, որ դեպքը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է ներկայացնում, իսկ Եվրամիության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կարևոր է, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն, զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Ավելին, կոչ ենք անում հետաքննություն անցկացնել միջադեպի շուրջ»:

 

Դեպքին անդրադարձել են նեւ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

Վերջերս Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման ֆոնին այս լարվածությունն անտրամաբանական է թվում, հատկապես հաշվի առնելով, որ  դրանից հետո կողմերը դրական են գնահատել հանդիպումը, եւ  նշվում էր անգամ բանակցային գործընթացում որոշակի առաջըթացի մասին: Փարիզյան հանդիպումը, իսկ մինչ այդ Քերի-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, կարելի է ասել, գլոբալ առումով` Արեւմուտքի փորձն էր`ուղղված Արցախյան խնդրի կարգավորման հարցում իր դիրքերի ամրապնդմանը:

 

Դեպքերի նման զարգացման  վերաբերյալ Արեւմուտքի մտահոգությունը կարելի է բացատրել սեփական շահերը վտանգելու հնարավորության  հանգամանքով, այսինքն` արցախյան խնդրում իր դիրքերի խարխլմամբ կամ թուլացմամբ:

 

Այս առումով  հետաքրքրական է  ԵԱՀԿ Մինսկի խմբի  ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուրլիքի` Twitter-ի էջում կատարած գրառումը.  «Ղարաբաղում լայնածավալ կոնֆլիկտը չի բխում ոչ ոքի շահերից: Երկու կողմերն էլ պետք է խուսափեն իրավիճակի սրումից եւ հրաժարվեն պատերազմի՝ որպես հարցի լուծման միջոցից»: Ուորլիքի տեսակետը բավականին ուշագրավ է, քանի որ կարելի է դրանից շատ ենթադրություններ անել:  Տարօրինակ է, որ ռուսական քաղաքական շրջանակները դեպքի վերաբերյալ անսապասելի  լռություն են պահպանում:

 

Միջազգային հանրությունը,  հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է մի բան լավ հասկանան՝ չպետք է կողմերի միջեւ հավասարության նշան դնել ու ցանկացած միջադեպ պետք է լրջորեն քննության առնվի, որպեսզի խուսափենք իրավիճակի նման սրումից:

 

Ուղղաթիռի կործանումը  սրեց  տեղեկատվական դաշտի պատերազմը: Ադրբեջանը, իրեն  հատուկ կեղծարարության քաղաքականությամբ, սկսեց կեղծ լուրեր տարածել: Համարյա թե բոլոր առաջատար միջազգային լրատվամիջոցները, այդ թվում ` BBC-ն, Euronews-ը, France 24-ը, Россия-ն իրենց կարեւոր նորությունների շարքում անդրադարձել են ուղղաթիռի կործանմանը՝ հիմնականում նշելով ադրբեջանական սուտ լրատվությունն այն մասին, իբր հայկական ուղղաթիռները խախտել են սահմանը եւ կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այդ ամենը մտահոգություն է առաջացնում, քանի որ ապացուցում է, որ տեղեկատվական դաշտում մենք մեծ անելիքներ ունենք:

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութը հստակ ապացուցում է իրենց իսկ   լրատվության սուտ լինելը, քանի որ տեսանյությում հստակ երեւում են, որ հայկական երկու ուղղաթիռները թռիչքն իրականացնում են ադրբեջանական դիրքերից բավականին հեռու, այն էլ ադրբեջանական դիրրքերին ոչ թե ուղղահայց, այլեւ՝ հորիզոնական` որեւէ կրակ չբացելով  դեպի ադրբեջանական դիրքերը:

 

Նրանք նույնիսկ չեն պատասխանել ադրբեջանական  կողմից արձակված կրակին: Սա  ոչ միայն ապացուցում է ադրբեջանական ապատեղեկատվությունը , այլեւ այն, որ ուղղաթիռը զինված չի եղել եւ թռիչքը կրում էր զուտ ուսումնավարժական բնույթ: Դա  է հավաստում նաեւ այն, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել կործանված ուղղաթիռի ուղղությամբ եւ չի թողնում, որպեսզի հայկական ուժերը մոտենան  ուղղաթիռին, քանի որ այդ դեպքում կտարվի համապատասխան հետաքննություն, ինչը կապացուցի ադրբեջանական կողմի կեղծիքը: 

 

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1