Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին, բայց, ցավոք նրանք խուսափում են կոնկրետ ձևակերպումից
Մինսկի խումբը նոր խնդիր ունի՝ պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին և նրան բերել իրական բանակցությունների սեղան. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին:
Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ Ալիևը մի քանի օր առաջ նախագահ դառնալու հավակնությամբ հոխորտացող հայտարարությամբ հանդես եկավ:
Ըստ Ռուստամյանի՝ այս ձևով բանակցությունները շարունակել ուղղակի հնարավոր չէ, բանակցությունների նորմալ միջավայր պետք է ստեղծվի, որը միջնորդների հիմնական հանձնառությունն է: