Մի քանի օրում ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ լքել է Աֆրինը. ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել
Գլխավոր » Լրահոս » Մի քանի օրում ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ լքել է Աֆրինը. ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել

Մի քանի օրում ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ լքել է Աֆրինը. ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անդրեյ Մաեչիչը Աֆրունում ստեղծված իրավիճակի մասին զեկույցում հայտարարել է, որ մարտի 18-ից ի սաստկացող գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ լքել է Աֆրինը:

Ըստ Demokartahebr-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյան նշել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

«Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին արձանագրված հակամարտությունների սրման պատճառով Աֆրինը լքել է 104 հազար խաղաղ բնակիչ»,-նշել է նա:

Մաեչը հավելել է նաև, որ Աֆրինից հեռացած բնակիչների մոտավորապես 75 հազարը տեղափոխվել է Թել Ռիֆաթ, իսկ 29-ը՝ Նուբլ եւ Զեհրա շրջաններում:

1