Մերկելն անհնար է համարում ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհնար է համարում Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների շարունակությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
«Ամեն դեպքում մենք այս պահին չենք պատրաստում ընդլայնել մաքսային միությունը Թուրքիայի հետ: Խոսք անգամ չի կարող լինել ընդլայնման մասին»,- ասել է Մերկելը: