Մելանյա Բալայանը նշանակվել է ԱՀ ՄԵՀԶ նախարարի տեղակալ
Գլխավոր » Լրահոս » Մելանյա Բալայանը նշանակվել է ԱՀ ՄԵՀԶ նախարարի տեղակալ

Մելանյա Բալայանը նշանակվել է ԱՀ ՄԵՀԶ նախարարի տեղակալ

Նոյեմբերի 2-ին  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նախարարի տեղակալ Մելանյա Բալայանին:

«Համոզված եմ` Մելանյա Բալայանի մասնագիտական և մարդկային որակները մեծապես կօգնեն` արդյունավետորեն իրականացնելու մշակույթի ոլորտում մեր կողմից որդեգրած քաղաքականությունը»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը: 

«Շնորհակալ եմ վստահության համար: Աշխատանքը պատասխանատու է և պարտավորեցնող: Համոզված եմ, որ միասնական աշխատանքի շնորհիվ հաջողությունների կհասնենք»,- իր խոսքում նշեց Մելանյա Բալայանը:

Մելանյա Գուրգենի Բալայանը ծնվել է 1963թ. մարտի 1-ին՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 1980թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1990թ-ից սկսել է իր աշխատանքային գործունեությունը:
1990-1999թթ. աշխատել է քաղաք Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2-րդ դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի: 1999 թվականից դասավանդում է ԱրՊՀ-ում: 1997թ. փետրվարից նշանակվել է Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն:
2004թ. ՀՀ Գիտություների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ «Հայ Աղվանից եկեղեցին. սկզբնավորումից մինչև 15-րդ դարը» թեմայով: Մելանյա Բալայանը ամուսնացած է: Ունի 2 զավակ եւ 4 թոռ:

1