Մաքսային միության անդամակցելը կարող է մեզ վրա ունենալ ծանր հետեւանքներ. Դավիթ Իշխանյան
Գլխավոր » հարցազրույց » Մաքսային միության անդամակցելը կարող է մեզ վրա ունենալ ծանր հետեւանքներ. Դավիթ Իշխանյան

Մաքսային միության անդամակցելը կարող է մեզ վրա ունենալ ծանր հետեւանքներ. Դավիթ Իշխանյան

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով`  Մաքսային միությանը միանալու գործընթացը չպետք է դիտարկվի լոկ որպես տնտեսական գործընթաց, որովհետեւ այն փոխկապակցված է քաղաքական շարժառիթների հետ:

 

<<Հիմա դժվար է ասել թե տնտեսական առումով ինչ կտա այն ԼՂՀ-ին, դժվար է մեկնաբանել կամ գնահատական տալ: Վերջին տարիներին ընդհանուր քննարկումները, հրապարակումները, վերլուծությունները դեռեւս ամբողջական պատկերացում չեն կարողացել ստեղծել  ոչ միայն հանրության, այլեւ քաղաքական շրջանակների համար. դժվար թե հիմա hնարավոր լինի այդ ամենը մեկնաբանել>>,- ՀՀ` Մաքսային միության անդամակցության շուրջ  տեսակետ է հայտնում Դավիթ Իշխանյանը:

 

Հարցին թե ինչ կարող է տալ Մաքսային միությունը ԼՂՀ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանեց.

 

<<2010 թվականից առ այսօր ընդգծված կոշտ միջամտությունները Ռուսաստանի կողմից, յուրահատուկ պատգամները ՀՀ իշխանություններին  թույլ են տալիս ենթադրել, որ Մաքսային միության անդամակցելը կարող է մեզ վրա ունենալ ծանր հետեւանքներ, մի բանի մեջ համոզված եմ, որ մենք թեւակոխում ենք հայ ժողովրդի պատմության մի նոր փուլ: Թե ինչ կլինի այդ փուլում, դեռեւս պարզ չէ, բայց կարող ենք ասել` այդ ամենը, ամենայն հավանականությամբ,  կապված է նաեւ ԼՂՀ անվտանգության եւ լինելության  հետ>>:

 

Մաքսային միության անդամ Ղազախստանի  հայտարարությանը, թե դեմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միություն Ղարաբաղի հետ, Դավիթ Իշխանյանը հանգիստ է վերաբերվում,  նշելով, որ չի  կարծում, թե Մաքսային միության մեջ Հայասատնը կարող է լինել առանց Ղարաբաղի:

 

« Այս առումով սա պետք է լինի մեր ընդհանուր տեսակետը, եւ հույս եմ հայտնում, որ այս սկզբունքով է առաջնորդվում հայկական դիվանագիտական շրջանակները>>,- ասում է նա:

 

Շրջանառվող վարկածին, որ Ռուսաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, Իշխանյանը թերահատորեն է վերաբերվում:

 

<<Դա միմիայն վարկած է, չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ ապագայում կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը , մի շարք դրդապատճառներ կան որոնք թույլ չեն տա դա անել, առաջիկա տարիներին>>:

 

<<Պետք է առկա քաղաքական իրավիճակում կարողանանք ելքեր գտնել  ժամանակ շահելու համար:Միգուցե նաեւ այս քայլը ժամանակ շահելու գործընթաց է, ի վերջո աշխարհաքաղաքական առումով զարգացումները տանում են մի այնպիսի ուղղությամբ, որ մեզ համար Մաքսային միության մասին խոսելը սիրիական խնդրի ֆոնի վրա  երկորդական կարող է դառնա: Կարծում եմ ցանկացած նորմալ դատող եւ քաղաքական միտք ունեցող հայ մարդ  պիտի մտահոգություններ ունենա, սակայն հարցը պետք է բազմակողմանի քննարկել եւ ունենալ ընհանուր մոտեցում>>,- ավելացրեց Դավիթ Իշխանյանը:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1