Մարտին Վարդազարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ
Գլխավոր » Լրահոս » Մարտին Վարդազարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ

Մարտին Վարդազարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ

Սեպտեմբերի 25-ին ԱՀ մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը։

Նվագահանդեսին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ալֆորվիլից ժամանած պատվիրակության անդամներ եւ ջազասերներ։

Համերգին հանդես են եկել Արցախի պետական ջազ նվագախումբը, ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, վոկալիստ Աննա Վարդազարյանը, դաշնակահար Արմեն Ահարոնյանը, շեփորահար Դավիթ Թադեւոսյանը։

Բակո Սահակյանի հրամանագրով Մարտին Վարդազարյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ»մեդալով, որը կոմպոզիտորին է հանձնել ԱՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

1