Մարտակերտն ու Պուրճ Համուտը քույր քաղաքներ են հռչակվել
Մայիսի 17-ին Պուրճ Համուտում Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը եւ Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը ստորագրել են երկու քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին հուշագիր: Հուշագիրը նախատեսում է տարբեր մակարդակներում փորձի փոխանակում և համագործակցություն:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ:
Հուշագիրը ստորագրվել է ԱՌԻ-ի հրավերով Լիբանան ժամանած Արցախի պատվիրակության այցի ընթացքում: