Մարսելում բացվել է Թեհլերյանի անվան հրապարակ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ:
Արարողությանը ներկա են գտնվելու Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: