ՄԱԿ. Տնտեսական վնասն «արաբական գարունից» գնահատվում է $ 614 միլիարդ
Գլխավոր » Միջազգային » ՄԱԿ. Տնտեսական վնասն «արաբական գարունից» գնահատվում է $ 614 միլիարդ

ՄԱԿ. Տնտեսական վնասն «արաբական գարունից» գնահատվում է $ 614 միլիարդ

«Արաբական գարնան» պատճառով Մերձավոր Արևելքի չկայացած տնտեսական աճի պատճառով կորուստը 2011-ից ի վեր կազմել է 614 միլիարդ դոլար: Հաշվարակը կատարել է ՄԱԿ-ը:

 

614 մլրդ դոլարը տարածաշրջանի ՀՆԱ 6 տոկոսն է 2011-2015թթ.: Այդ մասին ասվում է ՄԱԿ Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովի զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հաշվարկների համար օգտագործվել են մինչև 2011թ. արաբական երկրների համար արված տնտեսական աճի կանխատեսումները: Սա վնասի առաջին թվերն են ներկայացված հեղինակավոր միջազգային կառույցի կողմից:

 

Գնահատման ժամանակ հաշվի են առնվել նաև անուղղակի ազդեցությունները` փախստականների հոսքը, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը, անկումը զբոսաշրջության ոլորտում:

 

Այն երկրներում, որտեղ բողոքների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, նոր իշխանությունները չկարողացան հաղթահարել առկա խնդիրները, ասվում է զեկույցում:

1