Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ մենք հարգում ենք զոհերի հիշատակը եւ երդվում՝ այլեւս երբեք. Ջո Բայդեն

ԱՄՆ նախկին փոխնախագահ, սենատոր Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բանաձեւը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
«Ես ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձեւի ընդունումը, որտեղ ճանաչվում եւ դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը 1915-1923 թթ։ Ճանաչելով այդ ցեղասպանությունը՝ մենք հարգում ենք զոհերի հիշատակը եւ երդվում՝ այլեւս երբեք»,- նշել է Բայդենն իր թվիթերյան էջում։