ՀՕՄ-ի Արցախի միավորը «Բերքի տոն»-ը հասցրեց զորամաս
Անցած կիրակի Արցախում շուքով նշեցին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական տոնը:
Ավանդույթին հավատարիմ, Արցախի Հայ Օգնության Միության անդամների համար այն նշանավորվեց ՊԲ զորամասերից մեկում կազմակերպված «Բերքի տոն»-ով: Նրանք մայրական սիրով, ջերմությամբ դիրքապահներին հյուրասիրեցին արցախյան այգիների բերք ու բարիքով՝ խնձոր, խաղող, արքայախնձոր, նուռ,Ղարաբաղի գաթաներ, քաղցրավենիք:
Զինվորների ուրախ տոնական տրամադրությունն ապահովեց «Ասպետ» համույթը: «Մեր զինվորների շնորհիվ է, որ մեր երկրի սահմանները միշտ մնում են անառիկ, և մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիները ուրախ տրամադրությամբ «Բերքի տոն» են անցկացնում»,- նշել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուի Արմինե Հարությունյանը: