ՀՕՄ-ը կոչ է անում օժանդակել սիրիահայությանը
Գլխավոր » Հասարակական » ՀՕՄ-ը կոչ է անում օժանդակել սիրիահայությանը

ՀՕՄ-ը կոչ է անում օժանդակել սիրիահայությանը

Հայ Օգնության Միությունը կոչ է անում միանալ Սիրիահայության Օժանդակության ընդհանուր ծրագրին՝ հասնելու համար նորանոր զոհերի եւ նրանց  հարազատների անմիջական կարիքներին։

 

ՀՕՄ-ի կենտրոնական վարչության կոչում նշված է. «Ի տես Հալեպի հայաբնակ շրջանների վրա ներկայիս սաստկացող հարձակումների, որոնց հետեւանքով սեպտեմբերի 30, 2016-ին զոհ գացին հինգ հայորդիներ, Հայ Օգնության Միությունը իր խորին ցավակցություններն է հայտնում արդեն իսկ վիրավոր գաղութին, որի փրկությունն անհրաժեշտ է հայության համար։

 

Այս ուղղութեամբ, կոչ են ուղղում մեր բոլո՛ր հայրենակիցներին՝ մասնակցելու ՀՕՄ-ի Սիրիահայության Օժանդակութեան ընդհանուր ծրագրին՝ հասնելու համար նորանոր զոհերի եւ նրանց  հարազատների անմիջական կարիքներին»։

1