Հրաժեշտի փոխարեն
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության գաղափարի նվիրյալ ու ազնիվ երիտասարդ էր, բոլորիս կողմից սիրված ու հարգված: Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած է, երեք զավակների հայր է: Միշտ երգն ու ժպիտը շուրթերին այս երիտասարդն այդպիսին էլ կմնա բոլորիս հիշողություններում՝ որպես առաքինի ու նվիրյալ դաշնակցականի կերպար…
ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն իր խորին վշտակցությունն է հայտնում ընկերոջ ընտանիքին ու հարազատներին…
Փառք ու պատիվ…