Հունվարի 28 Հայոց Բանակի օր
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության ու ազգի միակ պաշտպանը ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան:
22 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:
Ռազմական գործի արվեստին հայ ժողովուրդը շատ լավ է տիրապետել և ունեցել է փայլուն ներկայացուցիչներ ինչպես հայրենիքում, այնպես էլ օտար երկրներում: Սա տոնն է մեր ժողովուրդի մեծագույն հերոսների՝ Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Լևոն Երկրորդի, Գագիկ թագավորի, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի, Չաուշի, Բեկորի և բազում այլոց:
Մի խոսքով սա տոնն է համայն հայության: Մնում է տարակուսել, թե ինչու այն չի ներառված Արցախի Հանրապետության տոնացույցում:
Տոնդ շնորհավոր Հայոց Բանակ: