ՀՅԴ պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը մեկնարկեց
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը մեկնարկեց

ՀՅԴ պատանեկան միութիւնների Հայաստանագնացութիւնը մեկնարկեց

2017 թ. Յուլիսի 31-ի առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երևանում, մեկնարկեց ՀՅԴ պատանեկան միութիւնների 3-րդ Հայաստանագնացութիւնը։
Առաջին և երկրորդ Հայաստանագնացութիւնները տեղի են ունեցել 2006 և 2008 թուականներին։

3-րդ Հայաստանագնացութեանը մասնակցում են 230 պատանիներ և պատասխանատուներ Սիրիայից, Լիբանանից, Քուէյթից, Դուբայից, Իրանից, Հայաստանից, Արցախից և այլուր։ Բացումը տեղի ունեցաւ Թումոյի այգում։

Բացման խօսքով հանդէս եկան ՀՀ ԱԺ պատգամաւոր և ՀՅԴ ֆրակցիայի անդամ Արմենուհի Կիւրեղեանը և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Սարգիս Մկրտչեանը։

Այնուհետ ելոյթ ունեցաւ Մասունք երգի-պարի համոյթը առաջացնելով ուրախ մթնոլորտ մասնակիցների մէջ։
Մասնակիցներն այցելեցին Թումօ կենտրոն և ծանօթացան կենտրոնի հնարաւորութիւնների և մատուցուող ծառայութիւնների հետ։

Հայաստանագնացութիւնը տևելու է 8 օր, որի 5 օրը տեղի է ունենալու Քանաքեռաւանի Սերժ Գալստեանի անուան բանակավայրում և վերջին երեք օրը Արցախում։

Ծրագրում նախատեսուած են այցելութիւններ, դասախօսութիւններ, խմբային աշխատանքներ, խարոյկահանդէսներ, ցուցահանդէս և այլն։

2017 թ. Հայաստանագնացութիւնը նուիրուած է Խանասորի արշաւանքի 120-ամեակին։ Կարգախօսն է. «Խանասորից Շուշի՝ Յաղթանակից յաղթանակ»։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

1