ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության համագումարին
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության համագումարին

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Միջազգային ֆալկոն շարժում կազմակերպության համագումարին

2019 թ. հունիսի 27-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ «Միջազգային ֆալկոն շարժում — Միջազգային Ընկերվարական կրթություն»/International Falcon Movement — Socialist Educational International IFM SEI կազմակերպության «Վերադարձ արմատներին» խորագիրը կրող համագումարը:

Համագումարին մասնակցում էին կազմակերպության անդամ միությունների շուրջ հինգ տասնյակ ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդական միությունը ներկայացնում էր Քրիստինե Վարդանյանը (Հայաստան)։

Համագումարի օրակարգի գլխավոր կետերն էին կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի, նախագահի ինչպես նաև նախագահության նոր կազմի ընտրությունները:


Երկու օր տևած քննարկումններն ու աշխատանքները վերաբերում էին կազմակերպության անդամների կողմից տեղական և համաշխարհային մակարդակներում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիների որոնմանը:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանում և ամբողջ աշխարհում ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների կողմից իրականացվող աշխատանքների փորձը՝ ընդգծելով 12-16 տարեկանների շրջանում տարբեր կրթական և դաստիարակչական միջոցառումների կազմակերպման գործում՝ կազմակերպության ունեցած դերն ու նշանակությունը:

Համագումարն իր աշխատանքներն ավարտեց կազմակերպությանը անդամակցելու հայտ ներկայացրած կազմակերպությունների և ոչ լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպությունների կարգավիճակների հստակցեմամբ, մի շարք բանաձևերի ընդունմամբ և ղեկավար նոր կազմի ընտրություններով:

ՀՅԴ երիտասարդական միությունը հանդիսանում է «Միջազգային ֆալկոն շարժում — Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպության լիիրավ անդամ:

1