ՀՅԴ Բյուրոյի անդամը Ֆրանսիայում արժանացել է տարվա «Մեդիայի մարդ» կոչմանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն արժանացել է տարվա «Մեդիայի մարդ» կոչմանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ ինքը հիմանդրել է «MediaSchool» ընկերությունը, որը տարիների ընթացքում ձևավորվել է 30 մասնավոր համալսարաններից: Այն ունի 5000 աշակերտ Ֆրանսիայի 7 մեծ քաղաքաներում, ինչպես նաև Լոնդոնում, Բարսելոնայում և Բրյուսելում:
«Հպարտ եմ և զգացված`«Մեդիայի մարդ» կոչմանն արժանանալու համար: Շնորհակալ եմ նաև խմբերին, առանց որոնց անհնար կլիներ դրան արժանանալ»,-նշեց Մուրադ Փափազյանը: