Հեղուկ գազ՝ չգազաֆիկացված համայնքներին
ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է հեղուկ գազ հասցնել չգազաֆիկացված համայնքներին: Այս մասին նախարար Անդրանիկ Խաչատրյանն ասել է՝ պատասխանելով ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանի հարցին:
Չգազիֆիկացված գյուղերի բնակիչները պատգամավորների հետ հանդիպմանը ցանկություն են հայտնել օգտվել հեղուկ գազի բալոններից՝ օգնություն ակնկալելով գործադիր իշխանությունից։
Էկոնոմիկայի նախարարը հարցին ի պատասխան հաստատեց, որ տնտեսական տարբեր գործոնների պատճառով ներկայումս հնարավոր չէ գազ մատակարերել որոշ գյուղերի։ Նախարարը նշել է, որ կան համայնքներ, որտեղ հեղուկ գազը հասցվում է եւ ցանկացողները կարող են դիմել: