Հանդիպում Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ
Գլխավոր » Երիտասարդական » Հանդիպում Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ

Հանդիպում Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանի դահլիճում հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

Կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունն Արցախում, պատասխանել երիտասարդների հարցերին: Երիտասարդ սոցիալիստներին  հետաքրքրում էին  չճանաչված երկրում երիտասարդների իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքով փախստականի կարգավիճակ ստացածների, ադրբեջանցի երիտասարդների հետ համագործության հնարավորության հարցերը:

1