Մասիս Մայիլյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ

Հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյան հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Chatham House ձևաչափով և կազմակերպվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։